Միջին դպրոցը Բջնիում

Առավոտ շուտ արթնացանք ու եկանք դպրոց: Այնտեղ մեզ սպասում էին մեր ընկերներն ու ուսուցիչները: Սպասեցինք մինչև բոլորը հավաքվեն ու սկսեցինք…. Սկսեցինք մեր հետաքրքիր, զվարճալի, ուրախ, որոշ տեղ էլ զարմանալի ճամփորդությունը: Ինչպես մեր բոլոր ճամփորդությունները, այս անգամ էլ խենթությունները անպակաս էին: Երթուղայինի մեջ խաղացինք մեր իմացած գրեթե բոլոր խաղերը, մի լավ պարեցինք ու բարձր ձայներով երգեցինք: Ավելի հետաքրքիրն ու զվարճալին մեր բարևելն էր պատահական անցորդներին: Ձեռքով էինք անում ու մեր ուրախ ժպիտներով բարձացնում էինք անցորդների տրամադրությունը: Ավելի շատ էինք ուրախանում, երբ այդ ամենը փոխադարձ էր լինում: 

Վերջապեսսսսսս… հասկացանք,որ արդեն քաղաքից դուրս ենք եկել, մեզ այդ ամենը հուշում էր արդեն սովորական դարձած գյուղական հոտը: Թեթև, որոշ տեղ էլ գրավիչ քամի էր փչում դեմքիս, վայելում էինք քամու հաճելի ապտակները, գետակի խշխշոցը: 

Նույնիսկ չզգացինք,թե ինչպես երթուղայինը կանգ առավ… 

Image


Առաջինը գնացինք Սուրբ Աստվածածին եկեղեցի: Աղոթեցինք, մոմ վառեցինք, երգեցինք մեր երգերը ու շարունակեցինք մեր արկածները

:

 Հայտնվեցինք ինչ-որ մեծ դաշտում, հենց գետակի կողքին: Նախաճաշեցինք ու ի դժբախտություն մեզ,հենց ուզում էինք խաղալ  անձրևը` քամու փեշի տակից, խանգարեց մեր անդորրը: 
Էլ  ինչ կարող էինք անել 😦 : Արագ- արագ հավաքվեցինք ու շարժվեցինք ամրոց: Հենց պատրաստվում էինք լիառժեք թրջվել անձրևը դադարեց ու մեզ նվիրեց արև: Դրախտային ամրոց էր, չորս կողմը կանաչ էր, էլ չէինք դիմանում, սկսեցինք նկարվել:

Հերթական  կանգառը Սուրբ Սարգիս եկեղեցին էր: Այն Հայաստանի ամենափոքր  եկեղեցիներից մեկն էր:

Տուն դարձի ճանապարհին մտանք ևս մեկ եկեղեցի: Այս մեկը քանդ

ված չէր, 

նորակառույց էր, որտեղ 

մեզ օրհնեց Տեր Հայրը: Նա շատ երկար խոսեց, իսկ մենք ուշադիր լսում էինք: Իսկ հիմա մեր հերթն էր: Երգեցինք, աղոթեցինք, զարմացրեցինք Տեր Հայրին, իսկ վերջում նա իր ողջույնները փողանցեց տիար Բլեյանին:

Ճիշտ է մենք չգտանք նոր ջրվեժ, բայց կրկին համոզվեցինք,որ Հայաստանը շատ գեղեցիկ ու հարուստ երկիր է` իր սարերով, ձորերով, քանդված և նորակառույց եկեղեցիներով:

 

Իմ պատրաստած ֆիլմը տեսնելու համարը սեղմեք այստեղ:

Leave a comment